Հանդիպում մանկագիր Մերի Սահակյանի հետ


    Նոյեմբերի 28-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի Մանկական գրականության բաժնում տեղի ունեցավ հանդիպում մանկագիր Մերի Սահակյանի հետ։ Գրադարանի հյուրերն էին Երևանի «Էվրիկա» դպրոցի երկրորդ և երրորդ դասարանների աշակերտները՝ դասղեկներ Արմենուհի Մանուկյանի և Գայանե Օհանյանի ուղեկցությամբ։ Մերի Սահակյանը կրտսեր ընթերցողներին ներկայացրեց իր ստեղծագործությունները և ընթերցեց հեքիաթներից մի քանիսը։ Մանկագիրը ներկայացրեց հեքիաթների անսահման մեծ աշխարհը՝ իրապատում և հրաշապատում կողմերով։ Մերի Սահակյանը երեխաների մասնակցությամբ կազմակերպեց գործուն և հետաքրքիր քննարկում, ապա պատասխանեց փոքրիկ ունկնդիրների հարցերին։ Գրողի հետ հանդիպումը նպաստեց երեխաների վառ երևակայության, ինքնուրույն մտածողության առավել զարգացմանը և ուսուցողական-ճանաչողական մի շարք խնդիրների լուծմանը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են