Վուդրո Վիլսոնի իրավարար վճռին նվիրված գիտաժողով


    Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում նոյեմբերի 22-ին «Հայ-եվրոպական մշակութային կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպվեց գիտաժողով` «ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից 1920թ․նոյեմբերի 22-ին Հայաստանի սահմանների վերաբերյալ ստորագրված իրավարար վճիռը» թեմայով։ Գիտաժողովը բացեց Հայ-եվրոպական մշակութային կենտրոնի գործադիր տնօրեն Սարգիս Էգինյանը: Թեմայի վերաբերյալ ելույթ ունեցավ Հայ-եվրոպական մշակութային կենտրոնի նախագահ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Բանախոս քաղաքագետ Արա Պապյանն անդրադարձավ «ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից 1920թ․նոյեմբերի 22-ին Հայաստանի սահմանների վերաբերյալ ստորագրված իրավարար վճիռը» փաստաթղթին: Նա ներկայացրեց Հայաստանի պատմական ճակատագրում սույն փաստի և փաստաթղթի բովանդակային, պատմաքաղաքական նշանակությունը: Արա Պապյանը պատասխանեց գիտաժողովի մասնակիցների հարցերին: Միջոցառման ավարտին Հայ-եվրոպական մշակութային կենտրոնի նախագահ Տիգրան Խզմալյանը գործակցության համար շնորհակալություն հայտնեց Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանին:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են