Հենրիկ Հովհաննիսյանի դասախոսությունը


    Նոյեմբերի 20-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Հենրիկ Հովհաննիսյանի «Դրամատիկական տարրը Թումանյանի արձակում» թեմայով դասախոսություն՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին։ Միջոցառումը բացեց Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը։ Նա խորին երախտագիտության խոսք հղեց մեծ գիտնականին գրադարանի հետ ունեցած տարիների բարեկամական գործակցության և բազմազբաղ ժամանակից գրադարանին հատկացրած թանկ ու բովանդակալից ժամերի համար։ Ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Հենրիկ Հովհաննիսյանի դասախոսությունը նոր և հետաքրքիր լույս սփռեց մեծն Թումանյանի հանճարեղ արձակի դրամատիկական բացառիկ ընդգրկումի վրա։ Հոբելյանական հերթական այս միջոցառման մասնակիցներն իրենց հոգիներում տարան մեր 150-ամյա Անմահի՝ Հովհաննես Թումանյանի հանճարալույսի դրամատիկական ճառագումների կենարար լիցքերը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են