Շրջայց գրադարան


    Նոյեմբերի 20-ին, «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին Հակոբ Օշականի անվան թիվ 172 հիմնակարգ դպրոցի 3բ դասարանի սաները՝ դասղեկ Ա․ Սարգսյանի ուղեկցությամբ։ Երեխաները մեծ հետաքրքրությամբ շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան բաժիններում իրականացվող աշխատանքներին և ծրագրերին։ ԿԳ-ի Մանկական գրականության բաժնում նրանք խաղացին «Հանելուկախաղ» և ընթերցեցին Հովհաննես Թումանյանի հեքիաթներից։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են