Հանդիպում Գրիգոր Ջանիկյանի հետ


    Նոյեմբերի 19-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում ՀԳՄ-ի 85-ամյակին նվրված «Գրողը և ժամանակը» խորագրով ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր, հրապարակախոս, թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանի հետ։ Միջոցառումը բացեց Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: Նա նշեց, որ Գրիգոր Ջանիկյանի հետ հանդիպումը կազմակերպվել է գրադարանի աշխատակիցների և բազմաթիվ ընթերցողների հետ քննարկման արդյունքում, նրանց նախընտրությամբ և առաջարկությամբ: Տնօրենը նկատեց, որ միջոցառման մտերմիկ բնույթն իսկապես հնարավորություն է ընձեռնում առավել անկեղծ անդրադառնալու գրողի և ժամանակի առնչություններին, քննարկելու ազգային, գրական, հասարակական զարգացումների համայնապատկերը: Գրիգոր Ջանիկյանը ջերմությամբ պատասխանեց հնչած հարցերին: Նա անդրադարձավ ազգային պատմական արժեքներին, գրականության և թարգմանչական գործի հույժ կարևոր առաքելությանը, ազգային և միջազգային գրական կապերի հիմնահարցերին: Հանդիսությունը վարեց և Ջանիկյանի ստեղծագործություններից դրվագներ ներկայացրեց դերասանուհի Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են