«Հայոց աշխարհի վանքերն ու եկեղեցիները» խաղի շնորհանդեսը


    Նոյեմբերի 18-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ /դասղեկ՝ Նելլի Խաչատրյան/ տեղի ունեցավ «Հայոց աշխարհի վանքերն ու եկեղեցիները» հայրենաճանաչողական խաղի շնորհանդեսը։ Կենտրոնական գրադարանի մասնաճյուղերի սպասարկման բաժինների աշխատակիցները ծանոթացան խաղի վարման կանոններին: Խաղը վարում էր Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի Մանկական գրականության սպասարկման բաժնի գրադարանավար Օֆելյա Դալլաքյանը: Հիրավի, հայրենասիրության հիմքը հայրենաճանաչությունն է. հենց այդ գործընթացի կազմակերպմանն էլ նպատակաուղղված էր գրադարանի ծրագրային հերթական միջոցառումը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են