Հովհաննես Պապիկյանի «Անավարտ զրույցներ» գրքի շնորհանդեսը


    Նոյեմբերի 15-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ լրագրող, հրապարակախոս Հովհաննես Պապիկյանի «Անավարտ զրույցներ» գրքի շնորհանդեսը։ Միջոցառումը բացեց «Ավ․Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: Նա կարևորեց հայ մեծերի կյանքի և գործի ուղղորդիչ նշանակությունը սերունդների պատմաբարոյական ճշմարիտ երթում: Հասմիկ Կարապետյանը նշեց, որ Հովհաննես Պապիկյանի վավերագրությունը, նրա անդրադարձը հայ մեծերի կենսագործունեության պատումներին, հիրավի, կրթադաստիարակչական մեծ արժեք ունեն: Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը և «Հայկական հանրագիտարան. հրատարակչության» գլխավոր խմբագիր-տնօրեն Հովհաննես Այվազյանն իրենց ելույթներում բարձր գնահատեցին Հովհաննես Պապիկյանի «Անավարտ զրույցներ» գիրքը՝ որպես հուշագրության, հրապարակախոսության արժեքավոր օրինակ: Գրքից դրվագներ ընթերցեցին դերասանուհի Գայանե Սամվելյանը և Գայանե Գրիգորյանը: Միջոցառման ավարտին հեղինակն իր շնորհակալության խոսքն ուղղեց գրքի հովանավորներին, գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանին և ընթերցողներին: Հանդիսությունը վարեց դերասանուհի Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են