Արարատի երկիրը իր ոգեղեն ժամանակն ունի


    Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը և «Արեգնածին» գրական-հասարակական կազմակերպությունը /ղեկ.՝ Մանիկ Աճեմյան/ 2019թ. ընթացքում համատեղ իրականացրել են «Ոսկեդարի շեմին» խորագիրը կրող գրական-մշակութային միջոցառումների շարք: Նոյեմբերի 14-ին գրադարանում տեղի ունեցավ սույն համատեղ ծրագրի ամփոփիչ միջոցառումը՝ «Արարատի երկիրը իր ոգեղեն ժամանակն ունի» խորագրով: Հանդիպման ընթացքում բանաստեղծուհու և տեր Թովմա քահանա Անդրեասյանի կողմից ներկայացվեցին ազգային հոգևոր բարձր արժեքների, սերունդների մշակութային կապի, Գրի, Լույսի, Հավատքի, Բարու արարչագործական առաքելության հետաքրքիր մոտեցումներ: Միջոցառմանը մասնակցեցին Երևանի Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 դպրոցի աշակերտները՝ գրադարանավար Գոհար Արշակյանի ուղեկցությամբ, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի ընթերցողներ և աշխատակիցներ: Երգիչ, երգահան Արսեն Համբարյանի հայրենասիրական խրոխտ երգը ոգևորություն հաղորդեց միջոցառման մասնակիցներին:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են