Բանաստեղծուհի Նանեի «Վերջին երանին» գրքի շնորհանդես


    Նոյեմբերի 13-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հրապարակախոս, բանաստեղծուհի Նանեի «Վերջին երանին» գրքի շնորհանդեսը։ Միջոցառումը բացեց «Ավ․Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: Նա շեշտեց գրողի առաջատար դերակատարությունը ազգային-հասարակական զարգացումների գործընթացում, ներկայացրեց գրադարանի «Գրողը և ժամանակը» խորագրով ծրագիրը՝ նվիրված ՀԳՄ-ի 85-ամյակին: Բանախոս գրականագետ, այվազյանագետ, բ.գ.թ. Անի Փաշայանը, արձակագիր, բ.գ.դ., Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Նորայր Ադալյանը, ՀԳՄ-ի քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը, գրականագետ, բ.գ.թ., դոցենտ Լիլիթ Անտոնյանը, արձակագիր Ալիս Հովհաննիսյանը, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Գոհար Գալստյանը, Գուսան Հայկազունին ըստ արժանվույն գնահատեցին Նանեի «Վերջին երանին» արդիաշունչ գիրքը, որն արծարծում է մեր ժամանակի կնճռոտ խնդիրները և մարդկային տագնապները: Գրքից դրվագներ ներկայացրին ասմունքողներ Աիդա Ասատուրյանը և Գայանե Սամվելյանը: Գուսան Հայկազունու հոգեբուխ երգը մթնոլորտը լցրեց ջերմությամբ: Հանդիսությունը վարեց Անի Փաշայանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են