Արմինե Կունդակջեանի գրքի շնորհանդես


    Նոյեմբերի 11-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ քիմիկոս, հասարակական գործիչ Արմինե Կարապետեան-Կունդակջեանի «Ստալինյան ժամանակաշրջանի վերապրողների հուշերը» գրքի շնորհանդեսը։ Հեղինակը հակիրճ ներկայացրեց գրքի ստեղծման պատմությունը: Ազգագրագետ, կովկասագետ, պատմական գիտությունների թեկնածու, հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանն իր ելույթում պատմական անդրադարձ կատարեց բռնադատության պատմական իրողությանը: Գրականագետ, խմբագիր Նվարդ Բորյանը խոսեց գրքի բովանդակային արժեքի մասին: Թեմայի շուրջ արտահայտվեցին ստալինյան ժամանակաշրջանի վերապրողներ Գուրգեն Տեր-Ավագյանը և Հայկուհի Քյուփելյանը: Դաշնամուրային կատարումով հանդես եկավ կոմպոզիտոր Աննա Գարոսյանը: Հանդիսությունը վարեց դերասանուհի Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են