«Նռան դառը հատիկը»


    Սփյուռքահայ գործարար Գևորգ Օրֆալյանի «Նռան դառը հատիկը» ինքնակենսագրական վեպը եղեռնազարկ հայի կիզիչ ցավի ու տառապանքի, աննկուն կամքի ու անհոգնել պայքարի, աննահանջ հավատի պատում է: Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի դահլիճում նոյեմբերի 6-ին տեղի ունեցավ վերոնշյալ գրքի շնորհանդեսը: Գևորգ Օրֆալյանի հայանվեր գործունեության և գրքի գաղափարական, բովանդակային նշանակության մասին խոսեցին բանախոս Հռիփսիմե Մկոյանը, թարգմանիչ Թերեզա Գևորգյանը, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի վետերան, «Վան» օպերացիայի հրամանատար Վազգեն Սիսլյանը: Հանդիսությանն առանձնակի ջերմություն հաղորդեցին դերասանուհի Գայանե Սամվելյանի անկեղծ ընթերցումները և երգչուհի Անահիտ Սահակյանի հոգեբուխ կատարումները: Գևորգ Օրֆալյանը սիրով պատասխանեց հնչած հարցերին: Նա իր ամփոփիչ խոսքում շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին: Նշվեց Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանի ջերմ, հարգալից վերաբերմունքը միջոցառմանն աջակցելու գործում:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են