Նոյեմբերի 1-ին, «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին Այնթապի միջնակարգ դպրոցի 3Ա դասարանի աշակերտները՝ դասղեկ Շուշանիկ Հարությունյանի ուղեկցությամբ։ Երեխաները մեծ հետաքրքրությամբ շրջեցին գրադարանում, ծանոթացան բաժիններում իրականացվող աշխատանքներին և ծրագրերին։ ԿԳ-ի Մանկական գրականության բաժնում հանդես եկան ողջույնի խոսքով, ասմունքեցին, խաղացին «Հանելուկախաղ» և ընթերցեցին Եզոպոսի առակներից։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են