Հոկտեմբերի 30-ին, «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին Երևանի Գալինա Ստարովոյտովայի անվան թիվ 177 հիմնական դպրոցի 3գ դասարանի սաները՝ դասղեկ Նարինե Պետրոսյանի ուղեկցությամբ։ Երեխաները մեծ հետաքրքրությամբ շրջեցին գրադարանում, ծանոթացան բաժիններում իրականացվող աշխատանքներին և ծրագրերին։ ԿԳ-ի Մանկական գրականության բաժնում խաղացին «Հանելուկախաղ», ընթերցեցին Հովհաննես Թումանյանի հեքիաթներից։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են