Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող «Երևանի օրերը Վանաձորում» ծրագրի շրջանակներում, «Ժամանակակից գրադարանը» խորագրով սեմինար-խորհրդակցության ընթացքում, Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի պատվիրակությունը՝ տնօրեն Հասմիկ Կարապետյանի գլխավորությամբ, հանդիպեցին Վանաձորի գործընկերների հետ։ Քննարկվեցին գրադարանային գործի առկա խնդիրները, գրադարանային համակարգի առջև կանգնած մարտահրավերները։ Քննարկմանը նախորդեց «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի և «Լոռու մարզային գրադարան» ՊՈԱԿ-ի միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են