Հոկտեմբերի 28-ին, «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին Երևանի Գալինա Ստարովոյտովայի անվան թիվ 177 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի սաները՝ դասղեկ Սյուզաննա Խաչիկյանի ուղեկցությամբ։ Երեխաները մեծ հետաքրքրությամբ շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան բաժիններում իրականացվող աշխատանքներին և ծրագրերին։ ԿԳ-ի Մանկական գրականության բաժնում նրանք խաղացին «Հանելուկախաղ» և ընթերցեցին Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» ստեղծագործությունը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են