Հոկտեմբերի 18-ին «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին Երևանի Գալինա Ստարովոյտովայի անվան թիվ 177 հիմնական դպրոցի երրորդ դասարանի սաները՝ դասղեկ Վարդանուշ Չիլինգարյանի ուղեկցությամբ։ Աշակերտները շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան իրականացվող աշխատանքների, օգտվելու կանոնների, կազմակերպվող դասընթացների և ակումբների մասին: ԿԳ-ի Մանկական գրականության բաժնում աշակերտները խաղացին «Հանելուկների աշխարհում» խաղը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են