Հանդիպում Մաղվալա Գոնաշվիու հետ


    Թարգմանչական արվեստի դարավոր առաքելությունը, հիրավի, ազգերի քաղաքակրթական գանձարանների փոխադարձ հարստացումն է: Հենց այս բովանդակային ուղերձն էր կրում «Թարգմանչաց տոն» միջազգային գրական փառատոնի շրջանակում հոկտեմբերի 14-ին, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում Գրողների միության հետ համատեղ կազմակերպված ջերմ հանդիպումը վրաց բանաստեղծուհի, Վրաստանի գրողների միության համանախագահ Մաղվալա Գոնաշվիլու հետ։ ՀԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, բ. գ. դ., պրոֆեսոր Ավիկ Իսահակյանը, գրող, <<Շիրակ>> թերթի խմբագիր Սամվել Մարգարյանը, թարգմանիչ Գագիկ Դավթյանը, գրող Բաղաթեր Արաբուլին, <<Իվերիա>> վրացական համայնքի փոխնախագահ Նինո Սպենդիարաշվիլին իրենց հոգեբուխ ելույթներով հանդիսությունը դարձրին հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության հոգևոր-մշակութային մի յուրօրինակ ձոներգ: Մաղվալա Գոնաշվիլին հանդես եկավ բարեկամության, շնորհակալության սրտառուչ խոսքով: Դերասանուհիներ Սիլվա Յուզբաշյանը և Գայանե Սամվելյանը բարձրարվեստ ընթերցումներով ներկայացրին բանաստեղծուհու պոեզիայի ջերմ շունչը: <<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>>ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանն իր շնորհավորանքի խոսքում բարձր գնահատեց Մաղվալա Գոնաշվիլու արվեստը և գործունեությունը՝ որպես հայ և վրաց ժողովուրդների մշակութային հաղորդակցության ամրապինդ կամուրջ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են