Ջուլիետա Մնացականյան՝ «Խոստովանանք»


    Արձակագիր, լրագրող, երգիծաբան, դիզայներ Ջուլիետա Մնացականյանի «Խոստովանանք» ժողովածուն ամփոփում է հեղինակի բանաստեղծությունները, ձոներգերը, պոեմները, ասքերը, հուշադրվագները: Գիրքը ներկայացնում է հեղինակի անցած ուղին, նրա գրողական, մարդկային ներաշխարհի հուզազգայական առանձնահատկությունները, ծնողապաշտության և հայրենասիրության խոհական արծարծումները: Հոկտեմբերի 9-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Ջուլիետա Մնացականյանի «Խոստովանանք» գրքի շնորհանդեսը: Հանդիսությանը մասնակցում էին հեղինակի ընկերները, բարեկամները, նրա արվեստի համակիրները: Ելույթ ունեցողները ջերմությամբ շեշտեցին Ջուլիետա Մնացականյանի մարդկային կերպարի շիտակությունը և ստեղծագործական շնորհի արտահայտչականությունը: Հնչեցին երաժշտական ոգեշունչ կատարումներ: Հանդիսությունը վարեց դերասանուհի Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են