«Շրջայց գրադարան»


    Հոկտեմբերի 7-ին, «Գրադարանավարի օր» ծրագրի շրջանակներում, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին Երևանի Արմենակ Արմենակյանի անվան թիվ 26 դպրոցի 8 - րդ դասարանի սաները ուսուցիչներ՝ Ալինա Հակոբյանի և Սիրանուշ Սարգսյանի ուղեկցությամբ։ ԿԳ –ի դահլիճում երեխաները դիտեցին «Անբան Հուռին» և «Ձախորդ Փանոսը» ներկայացումները «Հրաշամանուկ» հմտությունների զարգացման կենտրոնի թատերախմբի ներկայացմամբ /գեղ․ ղեկ՝․ Սասուն Առաքելյան/ «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում երեխաները հետաքրքրությամբ շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան բաժիններում իրականացվող աշխատանքներին , ծրագրերին և դարձան գրադարանի ընթերցողներ։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են