«Միջմշակութային կամուրջներ»


    «Միջմշակութային կամուրջներ» ծրագրի շրջանակներում՝ Մեծն Հովհ. Թումանյանի 150-ամյա և ռուս մեծ բանաստեղծ Ա. Ս. Պուշկինի 220-ամյա հոբելյանների առթիվ, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ հերթական ինքնատիպ միջոցառումը: Գրադարան էին այցելել Մոսկվայի «Նոր դպրոց» դպրոցի 4-րդ դասարանի և Երևանի Ա.Ս.Պուշկինի անվան դպրոցի 5-րդ դասարանի սաները, ուսուցիչները և «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը: Մեծատաղանդ Թումանյանի և Պուշկինի ստեղծագործությունների հիմքով կազմակերպված գրական, գեղարվեստական, մեթոդական բովանդակալից հաղորդակցությունը դարձավ հայ և ռուս դեռահաս սերունդների հոգևոր շփման, փոխճանաչման բարեկամական մշակութային երկխոսություն-կամուրջ: Հանդիսությունը վարում էր Լիլիթ Կարապետյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են