«Առակս զինչ ցուցանե»


    Բանաստեղծուհի Հասմիկ Վարոսյանին միշտ հուզել են մեր ազգի դժվար ճակատագիրն ու անցած պատմական ճանապարհը: «Առակս զինչ ցուցանե» գրքով նա փորձում է որոշակի ներդրում ունենալ իր սիրելի ժողովրդի բարոյափիլիսոփայական ինքնության, ոգու զորացմանը: Գրքում ամփոփված առածները, ասացվածքները, ժողովրդական իմաստություններն առիթ են դառնում մեկ անգամ ևս քննելու մարդկային առաքինությունների և թերությունների գոյության և գոյակցության իրողությունը: Հոկտեմբերի 4-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Հասմիկ Վարոսյանի «Առակս զինչ ցուցանե» գրքի շնորհանդեսը։ Բոլոր ելույթ ունեցողները՝ գրող, լրագրող Վրեժ Սարուխանյանը, գրականագետ, բ.գ.թ. Հովհաննես Ղազարյանը, Հովհաննես Սարոյանը, բանաստեղծուհի Անահիտ Դանիելյանը, գրող, հրապարակախոս Մարի Խանջյանը շեշտեցին Հասմիկ Վարոսյանի «Առակս զինչ ցուցանե» գրքի օգտակարությունը ժամանակակից մարդուն ու կյանքին: Ներկայացված երաժշտական և ընթերցողական կատարումները հանդիսատեսին հաղորդեցին դրական կենսալիցքեր, նրան առաջնորդեցին Բարու և Բարձրի ոգեղեն աշխարհ: Հանդիսությունը վարեց և ժողովածուից նմուշներ ընթերցեց դերասանուհի Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են