Լենա Հարությունյանի «ԻՆՁ ՀԵՏ ՄԵՆԱԿ ՉԵՍ» գրքի շնորհանդես


    Հոկտեմբերի 1- ին, Ավ. Իսահակյանի անվան ԿԳ–ի դահլիճում տեղի ունեցավ Լենա Հարությունյանի «ԻՆՁ ՀԵՏ ՄԵՆԱԿ ՉԵՍ» գրքի շնորհանդեսը: Գրքի մասին ջերմությամբ արտահայտվեցին բանաստեղծ, արձակագիր, գեղանկարիչ, «Մշակույթի հայկական ֆոնդ»-ի նախագահ Արևշատ Ավագյանը, բանաստեղծուհի Զեփյուռ Մկրտչյանը, բանաստեղծ Հովհաննես Ղազարյանը, գրող, արձակագիր Վրեժ Սարուխանյանը, բանաստեղծուհի Սոֆա Սարգսյանը: Ելույթ ունեցողները շեշտեցին գրքում ամփոփված խորհրդածությունների, պատմությունների, մտքերի մարդասիրական, լուսառաք և հուսառաք բնույթը: Գրքից դրվագներ ներկայացրեց դերասանուհի Գայանե Սամվելյանը: Երգչուհի Մարինա Սարգսյանի, երգիչ Արսեն Համբարյանի, Առաքել Սարգսյանի, Լաուրա Բաղդասարյանի, Վիլեն Գրիգորյանի երաժշտական կատարումները, ինչպես նաև Միլենա Ավագյանի հեզաճկուն պարը առավել ոգեղեն շնչով լցրին գրական մթնոլորտը: Միջոցառումն ավարտվեց Լենա Հարությունյանի ամփոփիչ խոսքով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են