Էդիկ Բաղդասարյանի գրքերի շնորհանդես


    2019թ. սեպտեմբերի 27 –ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ կանադահայ պատմաբան, մշակութաբան , տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ, դոկտոր Էդիկ Բաղդասարյանի /Էդ. Գերմանիկի/ «Հայ-իրանական հարաբերություններ» և «Հայկական բանակի պատմություն» գրքերի շնորհանդեսը: Ներկայացված գրքերում հեղինակն անդրադարձել է հայոց պատմության, մշակույթի մի շարք խնդիրների և արծարծել հայ-իրանական պատմական հարաբերությունների մի շարք հարցեր: Թեմայի շուրջ ելույթ ունեցան պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին, պատմաբան Գևորգ Յազըճյանը, արևելագետ, իրանագետ, թարգմանչուհի էմմա Բեգիջանյանը, արձակագիր Հովիկ Վարդումյանը, Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը: Հնչեցին երաժշտական կատարումներ երգահան, երգիչ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գուսան Հայկազունու և երգահան, երգիչ Արսեն Համբարյանի կատարմամբ: Միջոցառման ավարտին ամփոփիչ խոսք ասաց Էդիկ Բաղդասարյանը: Հանդիսությունը վարեց և գրքերից դրվագներ ընթերցեց դերասանուհի Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են