«Խոսք, գույն, մեղեդի»


    Սեպտեմբերի 24-ին Ավ. Իսահակյանի անվանԿենտրոնական գրադարանում «Մշակույթի հայկական ֆոնդի» հետ համատեղ կազմակերպվեց հետաքրքիր միջոցառում՝ «Խոսք, գույն, մեղեդի» խորագրով: Ընթերցասեր և արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներն ուշադրությամբ ունկնդրեցին բանաստեղծ, նկարիչ, թարգմանիչ Արևշատ Ավագյանի փիլիսոփայական արծարծումները խոսքի, գույնի, մեղեդու տիեզերական փոխառնչությունների վերաբերյալ: Թեմայի շուրջ արտահայտվեցին ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն, բանաստեղծներ Սուրամ Անդրանիկը, Լ. Հարությունյանը, Ս․ Հովհաննիսյանը և այլք: Միջոցառումը ողջույնի խոսքով բացեց և Ա. Ավագյանի բանաստեղծություններից նմուշներ ընթերցեց դերասանուհի Գայանե Սամվելյանը: Հնչեցին Արևշատ Ավագյանի խոսքերով գրված երգեր, այլ երաժշտական կատարումներ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են