Շրջայց գրադարան


    Սեպտեմբերի 23-ին, «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին «Վարդանանց ասպետներ» թիվ 106 հիմնական դպրոցի սաները` դասղեկ Նազիկ Եփրեմյանի ուղեկցությամբ։ Աշակերտները շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան իրականացվող աշխատանքների և ծրագրերի հետ, տեղեկացվեցին կազմակերպվող դասընթացների մասին: ԿԳ-ի «Մանկական գրականության բաժնում» խաղացին հանելուկախաղ, ընթերցեցին Հովհ․ Թումանյանի «Սուտասանը» հեքիաթը և, նկարելով հեքիաթից առանձին դրվագներ, ստեղծեցին պատկերասրահ ։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են