Հանդիսություն՝ նվիրված Անկախության 28-ամյակին


    Սեպտեմբերի 20-ին Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի դահլիճում Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության վետերանների խորհրդի հետ համատեղ կազմակերպվեց տոնական հանդիսություն՝ նվիրված Անկախության 28-ամյակին: Միջոցառումը պատշաճորեն ներկայացրեց-փառաբանեց Հատուկ նշանակության ներքին զորքերի թ. 1041 զորամասի 28-ամյա և «Առաջին գնդի» 29-ամյա հերոսական ուղին և գործունեությունը: Գրադարանի հյուրերն էին արցախյան հերոսամարտում կռված «Առաջին գնդի» մարտիկները, ՊՆ գեներալներ, բարձրաստիճան սպաներ, զինվորականներ, ոստիկանության աշխատակիցներ: Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետի օգնական, Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության վետերանների խորհրդի նախագահ Գագիկ Վարդանյանը շնորհակալագրերով, պատվոգրերով, շքանշաններով պարգևատրեց «Առաջին գնդի» մարտիկներին, վետերան ոստիկաններին, հեղինակավոր զինվորականների: Հանդիսավոր ելույթները, երաժշտական ջերմ կատարումները, ազգային խրոխտ պարերը մթնոլորտը լցրին հայրենասիրական, տոնական շնչով: Այս հուզիչ հանդիսությունը մեր անմահացած հայորդիների հիշատակի արժանապատիվ խնկարկումն էր, մեծարանքի հոգեբուխ տուրք՝ ապրող հերոսներին և յուրօրինակ երդում՝ Անկախության հավերժությանը....

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են