«Շրջայց գրադարան»


    Սեպտեմբերի 20-ին, «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 դպրոցի սաները` դասվար Գայանե Հակոբջանյանի և ծնողների ուղեկցությամբ։ Աշակերտները շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան իրականացվող աշխատանքների և ծրագրերի հետ, տեղեկացվեցին կազմակերպվող դասընթացների մասին: ԿԳ-ի «Մանկական բաժնում» նրանք լուծեցին խաչբառ, խաղացին հանելուկախաղ և ընթերցեցին հեքիաթներ ։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են