Աշոտ Առաքելյանի թարգմանությամբ գրքի շնորհանդես


    Պատմական հանրահայտ իրողություն է, որ դարեր ի վեր հայ հոգևոր ժառանգությունը կերտել, եկեղեցիները կառուցել են Հայ Առաքելական Եկեղեցու նվիրապետական աթոռները՝ Սուրբ Էջմիածինը,Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, Երուսաղեմի ու Կ. Պոլսի պատրիարքությունները, մեծահռչակ Մխիթարյան միաբանությունը, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանչական եկեղեցին: Լեհահայ մտավորական, հուշարձանագետ Աշոտ Առաքելյանը տարբեր դարերում աշխարհի տարբեր երկրներում կառուցված հայկական եկեղեցիները ներկայացրել է իր «Հայ հոգևոր ժառանգություն» պատկերագրքում, որի շնորհանդեսը տեղի ունեցավ սեպտեմբերի 19-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում: Պատկերագրքի առաքելությունը, հոգևոր-մշակութային ժառանգության կարևորությունը հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանության գործում բարձր գնահատեցին ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ,ՀՀ ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Պավել Չեպլակը,ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ ՍամվելԿարապետյանը, Հայ ավետարանչական ընկերակցության մամուլի քարտուղար Անդրանիկ Մարդոյանը, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը: Հանդիսությունը վարեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ Գրիգոր Արշակյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են