Հասմիկ Հովհաննիսյանի «Նռնենի» գրքի շնորհանդես


    Սեպտեմբերի 9-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Հասմիկ Հովհաննիսյանի «Նռնենի» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Հեղինակին ողջունեցին և գրքի ծնունդը շնորհավորեցին բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, լրագրող, հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը, թարգմանիչ, բանաստեղծ, հրապարակախոս Սերգեյ Մկրտչյանը, երաժիշտ, բանահավաք Գագիկ Վարդանյանը, գրքի խմբագիրը՝ բանաստեղծուհի Հռիփսիմէ Հովհաննիսյանը և այլք: Ներկաներին պարային կատարումներով ողջունեցին «Ծիրանի ծառ» պարային համույթի սաներն ու ստուդիայի ղեկավար Անահիտ Աղաբեկյանը: Հեղինակի ստեղծագործություններից ընթերցեցին միջոցառման հանդիսավար Աիդա Ասատուրյանն ու դերասանուհի Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են