Մոսկվայի օրերը Իսահակյան գրադարանում


    Սեպտեմբերի 7-ին, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում՝ «Մոսկվայի օրերը Իսահակյան գրադարանում» ծրագրի շրջանակներում, տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Մոսկվայի հիմնադրման 872-ամյակին: Ողջույնի և բացման խոսքով հանդես եկավ «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ»ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը՝ կարևորելով բարեկամ քաղաքների միջև մշակութային երկխոսությունն ու սերտ հարաբերությունները: Տոնի առթիվ ներկաներին շնորհավորեց և ողջունեց Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը: Տոնական հանդիսությունը շարունակվեց ԿԳ-ի մանկական գրականության բաժնում, որտեղ Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի սաները ծանոթացան ներկայացված գրքային ցուցահանդեսին և դիտեցին ռուսական մուլտֆիլմեր, իսկ ԿԳ-ի դահլիճում ցուցադրվեց «Մոսկվան արցունքներին չի հավատում» ռուսական գեղարվեստական ֆիլմը: Մոսկվայի օրերը Իսահակյան գրադարանում կշարունակվեն մինչև սեպտեմբերի 14-ը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են