Աիդա Ավդալյանի գրքի շնորհանդես


    Օգոստոսի 27-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում՝ «Մշակույթի հայկական ֆոնդ»-ի հետ համատեղ, տեղի ունեցավ Աիդա Ավդալյանի «Ձայն բազմաց՝ Ձայն Աստծո: Քա՛յլ արա» գրքի շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ դերասանուհի Գայանե Սամվելյանը։ Հեղինակին ողջունեցին «Մշակույթի հայկական ֆոնդ»-ի նախագահ Արևշատ Ավագյանը, բանասեր, գրքի սրբագրիչ և խմբագիր Գոհար Պետրոսյանը, բանասեր Արմենակ Ղազինյանը, ամերիկահայ բանաստեղծուհի Նելլի Ավակովան, հումորի վարպետ, երաժիշտ, բանահավաք Գագիկ Վարդանյանը, հեղինակի քույրը՝ Ամալյա Պողոսյանը։ Ստեղծագործությունների ընթերցմամբ հանդես եկավ դերասանուհի Գայանե Սամվելյանը ։ Միջոցառումը հագեցած էր երաժշտական կատարումներով։ Ելույթ ունեցան Երևանի կոնսերվատորիայի և մանկավարժական համալսարանի դասախոս Վազգեն Մինասյանը՝ Արուսյակ Կոստանյանի և Արթուր Մինասյանի նվագակցությամբ, երգիչ, երգահան Արսեն Համբարյանը, «Հավասու» անվան երիտասարդական համույթի երգիչ Գոռ Բարսեղյանը, միջազգային փառատոների դափնեկիր, դուդուկահար Գևուշ Առաքելյանը։ Շնորհակալական խոսքով հանդես եկավ հեղինակը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են