Հանդիպում գրող, երգիչ, երգահան Արսեն Համբարյանի հետ


    Օգոստոսի 9-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում՝ «Տիր-Ար» ընկերության հետ համատեղ, տեղի ունեցավ գրող, երգիչ, երգահան Արսեն Համբարյանի դասախոսությունը` «Հայոց այբուբենը և երգերը որպես աղբյուր հնագույն քաղաքակրթությունների բացահայտում» թեմայով: Բացման խոսքով հանդես եկավ «Տիր-Ար» ընկերության տնօրեն Վահե Լոռենցը: Հին հայկական դիցաբանության մեջ դպրության, պերճախոսության, գիտությունների ու արվեստների Տիր Աստծուն նվիրված հեղինակային երգի և այլ երգերի կատարումներով ներկաներին ողջունեց Արսեն Համբարյանը: Դասխոսությունն ընթացավ հարց-պատասխան ձևաչափով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են