Միջոցառում՝ նվիրված ընկերության միջազգային տոնին


    Գեղարվեստի ներուժով, մարդկային կենդանի շփումներով դեռահասների համար բացահայտել ընկերության, բարության, հաղորդակցման կենարար ուժն ու լույսը. ահա այս ուղերձն էր կրում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի ծրագրային հերթական միջոցառումը՝ նվիրված Ընկերության միջազգային տոնին: Հուլիսի 29-ին գրադարանի «Պոեզիայի թատրոն» ստուդիայի, «Իսահակյան» թատերախմբի պատանիները և գրադարանի հյուրերը՝«Երևան՝ իմ սեր» հիմնադրամի հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական «Լուսէ» կենտրոնի սաները /տնօրեն՝ Գ. Գալստյան/ մեծ խանդավառությամբ մասնակցեցին այս հետաքրքիր միջոցառմանը: Ընկերության մասին հեքիաթի ընթերցումը, հանելուկախաղը, համրախաղը, «Վիշապագորգ» մուլտֆիլմի դիտումը դեռահասների համար բացահայտեցին օրվա խորհուրդը՝ ընկերության պարգևած երջանկությունը: Միջոցառման ավարտին երեխաները գրադարանի կողմից նվեր ստացան հետաքրքիր գրքեր: Ավ. Իսահակյանի անվ. ԿԳ-ի տնօրեն Հասմիկ Կարապետյանը և «Լուսէ» կենտրոնի տնօրեն Գոհար Գալստյանն ամփոփեցին ջերմ, խանդավառ հոգեհաղորդակցության այս ծրագիրը՝ այն անվանելով իսկական «ընկերաբուժություն-թերապիա»: Դեռահասների ճառագուն աչքերը և ջերմ ու ազատ ինքնադրսևորման բերկրանքը փաստեցին Ընկերության հրաշքի բացահայտումը... Ընկերության օրը շարունակվեց «Լուսէ» կենտրոնում «Ընկերության բույսերի» տնկման արարողությամբ...

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են