<<Իմ և իմ միջև>> գրքի շնորհանդես


    Հուլիսի 16-ին, Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում, կրկին գրականության տոն էր. տեղի ունեցավ Հաս Չախալյանի <<Իմ և իմ միջև>> գրքի շնորհանդեսը: Գրքի մասին ջերմորեն արտահայտվեցին <<Արմավ>> հրատարակչության տնօրեն Արմեն Ավանեսյանը, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, բանաստեղծուհի Մարինա Գևորգյանը և Մարգարետ Ասլանյանը: Ելույթ ունեցողներն ընդգծեցին, որ բանաստեղծուհին իր հետ բերում է հետաքրքիր լեզվամտածողական համակարգ, ինքնատիպ բառամթերք, պատշաճ արվեստ՝ դասական արժեքներին տալով յուրատիպ մեկնաբանություն: Հաս Չախալյանի գրքից դրվագներ ներկայացրին դերասանուհիներ Գայանե Սամվելյանը և Աիդա Ասատուրյանը։ Երաժշտական կատարումներով հանդես եկան աշուղ Նազելին և Էլիզա Մխիթարյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են