Գրադարանի հյուրն էր «Մոսկվայի տուն» կենտրոնի տնօրեն Վ․Կարապետյանը


    Հուլիսի 9-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրն էր «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը։ Գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանի ուղեկցությամբ հյուրը շրջեց բոլոր բաժիններում, ծանոթացավ իրականացվող աշխատանքների, գրադարանի գործառույթների, կազմակերպվող դասընթացների և ակումբների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմանի համագործակցության հետագա ծրագրեր: Դահլիճում տեղի ունեցավ շնորհանդես, որի ընթացքում Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի վարիչ Մարինե Ղազարյանը ներկայացրեց գրադարանում իրականացվող ծրագրերը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են