«Անդրանիկ Քոչարի լուսանկարչական արվեստը» գրքի շնորհանդես


    «Լուսանկարչությունը միջազգային լեզու է։
Այն թարգմանչի կարիք չունի»։
Անդրանիկ Քոչար
Հունիսի 27-ին Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում, լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի 100-ամյակին ընդառաջ, տեղի ունեցավ Գայանե Առաքելյանի «Անդրանիկ Քոչարի լուսանկարչական արվեստը» գրքի շնորհանդեսը։ Այս աշխատությունը նվիրված է գեղարվեստական լուսանկարչության խոշոր վարպետ Անդրանիկ Քոչարին։ Գիրքը Քոչարի լուսանկարչական ժառանգությունն ամբողջական ներկայացնելու առաջին փորձն է, ուր լուսաբանվում են արվեստագետի՝ հնարավորինս լիարժեք հավաքածուն, նրա նախընտրած աշխատաոճը, ստեղծագործության գեղարվեստական լեզուն։ Ներկաները դիտեցին անվանի լուսանկարչին նվիրված տեսաֆիլմ և ֆոտոպատում։ Ողջունի խոսքով հանդես եկան լուսանկարիչ, գեղանկարիչ, հեղինակի որդին Վահան Քոչարը, արվեստաբան, գրքի նախաբանի հեղինակ Մարտին Միքայելյանը, գիտական խմբագիր Սեյրանուշ Մանուկյանը։ Միջոցառման ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ հեղինակը: Օրվա հանդիսավարն էր դերասանուհի Գայանե Սամվելյանը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են