Արմեն Աշրաֆյանի «Զգացմունքի կշիռը» գրքի շնորհանդես


    Հունիսի 25-ին, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Լաուրա Մամյանի «Չեմ լռելու» երաժշտական ձայներիզի շնորհանդեսը: Միջոցառման ընթացքում ներկաները դիտեցին երգչուհու մասին պատմող տեսանյութ։ Մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ Մանկավարժական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, «Տավուշ» հայրենակցական միության փոխնախագահ Լավրենտի Միրզոյանը, ՀՀ հանրագիտարանի տնօրեն Հովհաննես Այվազյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, բանասիրական գիտությունների թեկնածու, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր և «Սայաթ-Նովա» մշակութային միության ղեկավար Թովմաս Պողոսյանը, «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՀԿ-ի նախագահ Մանուշակ Ստեփանյանը, բանաստեղծուհի, «Վերադարձ արմատներին» նախագծի խորհրդի անդամ Մարինա Հակոբյանը, Գուսան Հայկազունը շնորհավորեցին երգչուհուն երաժշտական ձայներիզի շնորհանդեսի արթիվ։ Լավրենտի Միրզոյանը անակնկալ մատուցեց Իսահակյան գրադարանին պարգևատրելով «Արվեստագետ» կրթամշակութային ՀԿ-ի շնորհակալագրով՝ մշակույթի ոլորտում ծավալած բազմաբովանդակ գործունեության համար․․․։
Ներկաներն ունկնդրեցին Լաուրա Մամյանի անզուգական կատարումները՝ Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի նվագակցությամբ /գեղ․ղեկ․Գ․Մանասյան/։ Հանդիսությունը վարում էր գրող, երգահան Արսեն Համբարյանը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են