Շրջայց գրադարան


    Հունիսի 19-ին, «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին «ԱՊՈԼԼՈ» ուսումնական կենտրոնի 2-րդ դասարանի սաները ՝ ուսուցիչներ Լիլիթ Մաթևոսյանի և Ռուզաննա Կիրակոսյանի ուղեկցությամբ։ Երեխաները մեծ հետաքրքրությամբ շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան բաժիններում իրականացվող աշխատանքներին և ծրագրերին։ ԿԳ-ի Մանկական գրականության բաժնում նրանք խաղացին «Հանելուկախաղ» և ընթերցեցին Աթաբեկ Խնկոյանի առակներից ։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են