Շրջայց գրադարան


    Հունիսի 18-ին, «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ N 57 հիմնական դպրոցի 1բ դասարանի աշակերտները՝ դասղեկ Հասմիկ Սոսիկյանի ուղեկցությամբ։ Աշակերտները մեծ հետաքրքրությամբ շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան իրականացվող աշխատանքների և ծրագրերի հետ: «Ամերիկյան կենտրոն» բաժնում աշակերտներին ներկայացվեց եռաչափ տպիչը, եռաչափ գրիչը և ցույց տրվեց, թե ինչպես կարելի է այդ սարքերի միջոցով ստանալ տարբեր առարկաներ: Այնուհետև «Մանկական գրականության բաժնում» սովորեցին և խաղացին «Հանելուկախաղ» , կարդացին Թումանյանի հեքիաթներից «Չարի վերջը» և խաղացին համանուն խաչբառը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են