Մենք Ավ․ Իսահակյան անվան գրադարանի ընթերցողներ ենք․․․


    Հունիսի 17-ին, «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում , Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն Էին «Արեգնազան» կրթահամալիրի 3-րդ դասարանի սաները՝ դասղեկ Արսեն Ադոնցի ուղեկցությամբ։ Աշակերտները մեծ հետաքրքրությամբ շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան իրականացվող աշխատանքների և ծրագրերի հետ, տեղեկացվեցին կազմակերպվող դասընթացների մասին: Գրադարանի դահլիճում աշակերտների համար կազմակերպվեց հայկական ժողովրդական խաղ՝ «Առածանի»։ Երաժշտական կատարումներով ելույթներ ունեցան մեր փոքրիկները։ Անմոռանալի օր անցկացնելուց հետո աշակերտները հեռացան գրադարանից՝ որպես ընթերցող վերադառնալու ակնկալիքով։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են