Նաժի Նաամանի անձնական ֆոնդի բացում և ցուցադրություն


    Հունիսի 14-ին, Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում, «Համաշխարհային մշակույթի խաչմերուկներում» ծրագրի շրջանակներում, տեղի ունեցավ լիբանանցի գրող, թարգամանիչ, հրատարակիչ Նաժի Նաամանի անձնական ֆոնդի բացումը և ցուցադրությունը։ Միջոցառման ընթացքում ներկաները դիտեցին ֆոնդի մասին պատմող տեսանյութ, որին զուգահեռ պատմաբան Գևորգ Յազըճյանը ներկայացրեց Նաժի Նաամանի հրատարակչական գործունեությունը։ Իր ելույթում «Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանն արժևորեց միջմշակութային համագործակցության և երկխոսության ռազմավարական նշանակությունը։ Ելույթով հանդես եկավ ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերը և իր նվիրած գրքերով հարստացրեց Իսահակյան գրադարանի գրքային ֆոնդը։ Գրքեր նվիրեց նաև ՀՀ-ում Քուվեյթի Հանրապետության դեսպանատան ներկայացուցիչը։ Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան Հասարակական կապերի բաժնի ներկայացուցիչը, Իրաքի Հանրապետության դեսպանատան ներկայացուցիչը։
Ելույթ ունեցավ բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, Սերբիայի Հանրապետության պատվո հյուպատոս Բաբկեն Սիմոնյանը։ Ներկաները ունկնդրեցին Բաբկեն Սիմոնյանի թարգմանած Նաժի Նաամանի «Ես հայ եմ» բանաստեղծությունը` դերասանուհի Գայանե Սամվելյանի ընթերցմամբ, որից հետո հեղինակը բանաստեղծությունը կարդաց արաբերեն։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են