Հունիսի 1-ը Իսահակյան գրադարանում


    Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում հյուրընկալվել էին մեր փոքրիկ բարեկամ-ընթերցողները՝ մասնակցելու հունիսմեկյան գեղեցիկ միջոցառումներին: Փոքրիկներին սպասվում էին գեղեցիկ անակնկալներ: «Երեխաների պաշտպանության միջազգային օրվան» նվիրված ծրագրի շրջանակներում, գրադարանում տեղի ունեցավ «Թումանյանական թատերախաղեր» և «Ուրախ մանկություն» բեմականացումները՝ Երևանի Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ, /գեղ. ղեկ.՝ դերասանուհի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ավագ դասախոս, ժողովրդական վարպետ Մարինե Մխիթարյան/։ Գրադարանի դահլիճում մեր փոքրիկ ընթերցողներին ներկայացվեց գրող, մանկագիր Եսթերի «Հեքիաթի հրաշքը» գիրքը։ Հեղինակը գրքից բանաստեղծություններ և հեքիաթներ կարդաց փոքրիկների համար։ Գրադարանում կազմակերպված հունիսմեկյան հեքիաթային օրն ավարտվեց Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի «Պոեզիայի թատրոն»-ի «Վարում են երեխաները» խորագրով միջոցառմամբ։ Փոքրիկ դերասանները բեմադրեցին Թումանյանի «Չարի վերջը» հեքիաթը և «Շունն ու կատուն» բալլադը։ Ողջ օրվա ընթացքում գրադարանի ճեմասրահում ցուցադրվեցին մանկական մուլտֆլմեր։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են