«Կանաչ մոլորակն իմ ներկապնակում»


    Հունիսի 1-ին, Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում, «Երեխաների պաշտպանության միջազգային օրվան» նվիրված ծրագրի շրջանակներում, տեղի ունեցավ Երևանի Մովսես Խորենացու անվան թիվ 143 դպրոցի աշակերտուհի Հասմիկ Ստեփանյանի գեղանկարչական աշխատանքների «Կանաչ մոլորակն իմ ներկապնակում» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը։ Պատանի նկարչին շնորհավորեցին և ստեղծագործական հաջողություններ մաղթեցին ընկերներն ու ուսուցիչները։ «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը, շնորհավորելով տասներեքամյա աղջնակին, մաղթեց նորանոր հաջողություններ և նոր ցուցունանդեսներ։ Հասմիկ Ստեփանյանը գրադարանի տնօրինության կողմից արժանացավ շնորհակալագրի և նվերի:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են