«Հայ-գերմանական ռապսոդիա»


    Մայիսի 16-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Հրաչյա Մարտիրոսյանի «Հայ-գերմանական ռապսոդիա» գրքի շնորհանդեսը: Վեպում արտացոլվում է հեղինակի Գերմանիա կատարած այցելության տպավորությունները։ Հեղինակին ողջունեցին համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը, բանաստեղծ, լրագրող Արմենակ Ղազինյանը, վաստակաշատ մանկավարժ Ջուլիետա Ալոյանը, լրագրող, հասարակական քաղաքական գործիչ Գոհար Արշակյանը, բնապահպան, արձակագիր Սուրեն Հայրապետյանը, գրող, լրագրող, հրապարակախոս, հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Ստեփան Պապիկյանը։ Գրքից հատվածներ կարդացին հեղինակը և դերասանուհի, հանդիսավար Գայանե Սամվելյանը ։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են