Գրական-երաժշտական ցերեկույթ`«Песни военных лет» խորագրով


    Տոն Հաղթանակի և Խաղաղության
Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի օրվան նվիրված՝ Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում Հայկական տեխնոլոգիական ակադեմիա հասարակական կազմակերպության հետ համատեղ տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ` «Песни военных лет» խորագրով։ Տոնին համահունչ հնչեցին երգեր սցենարիստ, ռեժիսոր, «Հայաստան-Վրաստան» մշակութային կապերի միության նախագահ Էդուարդ Եդիկիսելովի և «Divine Light» երգչախմբի մենակատար Մարիա Ժիլովայի կատարմամբ։ Միջոցառումը վարեց երաժշտագետ Նատալիա Ասմարյանը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են