Մայիսի 8-ին, «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում, Իսահակյան գրադարանի հյուրերն էին Քիդս Հաուս մանկապարտեզի ավագ խմբի սաները՝ դաստիարակչուհի Նելլի Ալեքսանյանի ուղեկցությամբ: Երեխաները մեծ հետաքրքրությամբ շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան իրականացվող աշխատանքներին։ Փոքրիկ ընթերցողները ԿԳ-ի «Մանկական գրականության բաժնում» դիտեցին մուլտֆիլմ, ունկնդրեցին Թումանյանի հեքիաթներից, ապա ծանոթացան նորագույն տեխնիկային՝ եռաչափ գրիչին և գրեցին իրենց անունների առաջին տառերը։ Գրադարանում փոքրիկ ընթերցողներն անցկացրեցին հետաքրքիր ու անմոռանալի օր ։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են