Թումանյանական օր Իսահակյան գրադարանում


    Մայիսի 6-ին Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի մանկական գրականության բաժնում Թումանյանական տրամադրություն էր։ Գրադարանի հյուրերն էին Թաիրովի մշակույթի տան «Արևներ» զարգացման կենտրոնի սաները՝ դաստիարակներ Տաթև Ղազարյանի և Արմինե Կարապետյանի ուղեկցությամբ։ Գրադարանի «Պոեզիայի թատրոն» ստուդիայի սաները /ղեկ․ դերասանուհի Աիդա Ասատուրյան/ փոքրիկների համար բեմադրեցին Հովհ․ Թումանյանի «Չարի վերջը» և « Շունն ու կատուն», կարդացին հեքիաթներ, երգեցին և արտասանեցին։ Գրադարանում փոքրիկ ընթերցողներն անցկացրեցին հետաքրքիր ու անմոռանալի օր ։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են