Ապրիլի 29-ին «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին թիվ 16 մանկապարտեզի միջին խմբի սաները՝ դաստիարակչուհի Սեդա Հովհաննիսյանի ուղեկցությամբ։ Աշակերտները մեծ հետաքրքրությամբ շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան իրականացվող աշխատանքների և ծրագրերի հետ, տեղեկացվեցին կազմակերպվող դասընթացների մասին: Այնուհետև մանկական գրականության բաժնում դիտեցին մուլտֆիլմ, խաղացին խաղեր և ունկնդրեցին հեքիաթ: Անմոռանալի օր անցկացնելուց հետո աշակերտները տպավորված հեռացան գրադարանից:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են