Գրական ցերեկույթ նվիրված Հովհ. Թումանյանի 150 ամյակին


    Նրա կախարդական գրիչը ուր դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը. լինի առակ թե քառյակ, հեքիաթ թե պատմվածք, հովվերգություն թե վիպերգություն:
...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը՝ լեհերի համար:
Մեծ է նրա քաղաքական դերը...
Եվ որպես այդպիսին՝ անմոռանալի պիտի մնա նրա հոյակապ պատկերը:
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ
Այո, հիրավի, անսպառ է Հովհաննես Թումանյանի հանճարի բազմաշերտ անսահմանությունը: Ամենայն Հայոց Բանաստեղծի գրական ժառանգության անխամրելի հրաշքը շարունակում է ժամանակի և տարածության մեջ լուսավորել սերունդների հոգևոր, պատմական ընթացքը:
Ապրիլի 26-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում «Ազգային գրադարանային օրեր» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ «Ամենայն Հայոց Բանաստեղծը» թեմայով գրական ցերեկույթ: ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանը հետաքրքիր դասախոսություն-համերգով ներկայացրեց Թումանյանական հանճարալույսի ջերմ և անկեղծ մեկնաբանությունը:
Կրկին հանդիսատեսի հետ էր մեր անմար հանճարը՝ 150-ամյա Հովհ. Թումանյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են