«Գրական էստրադայի արվեստը»


    Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում ապրիլի 23-ին կազմակերպվել էր «Գրական էստրադայի արվեստը» թեմայով դասախոսություն. այն վարեց ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Հենրիկ Հովհաննիսյանը: Մեծահարգ գիտնականը բարձր արհեստավարժությամբ ներկայացրեց գրական էստրադայի, խոսքարվեստի բովանդակային, կատարողական, մեկնողական առնչությունները և առանձնահատկությունները: Նա ինքնատիպ անդրադարձումներ կատարեց հայ և համաշխարհային թատերարվեստի, խոսքարվեստի զարգացումներին, շեշտադրեց հետաքրքիր դրվագներ գրական էստրադայի պատմությունից: Ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Հենրիկ Հովհաննիսյանի դասախոսությունը գիտական բարձր մակարդակով և խորքային վերլուծություններով գեղագիտական նոր ծիրեր բացեց ունկնդիրների համար՝ նրանց ուղղորդելով դեպի պոեզիայի և արվեստի խորհրդի բացահայտման և մեկնաբանության նոր հարթություն:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են